Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասան

12 մարտ, 1914 - 19 մայիս, 1986

Ծնվել է Աշտարակում: 1932-36թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1938-41թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան, 1945-52թթ` Ստեփանավանի, 1952-86թթ` Կիրովականի դրամատիկական (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան) թատրոններում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Գիժ Դանիել), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Բալաբեկ), Ա.Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել» (Մարգար), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար), Ռախմանինովի «Անհանգիստ ծերություն» (Պոլեժաև), Վոյնիչի «Բոռ» (Մոնտանելի) և այլն: Նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» (1986թ.) և այլ ֆիլմերում: 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Կիրովականում (այժմ` Վանաձոր):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար