ԼԵՎՈՆ ԻՍԵՑԿԻ

Օպերային երգիչ

8 դեկտեմբեր, 1888 - 10 մայիս, 1946

Լևոն Տեր-Հովհաննիսյան

Ծնվել է Թիֆլիսում: 1915թ. ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշխատել օպերային թատրոնում: 1924թ. Հայկանուշ Դանիելանի և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) օպերա-օպերետային խմբի գործունեությանը: 1926-28թթ կատարելագործվել է Միլանում, ելույթներ ունեցել Հոլանդիայի և Իտալիայի քաղաքներում: 1928թ-ից աշխատել է Սարատովի, 1930թ-ից` Սվերդլովսկի, 1931թ-ից` Թբիլիսիի օպերային թատրոններում: Եղել է վրացական ազգային օպերաների մի շարք գլխավոր դերերգերի առաջին կատարողը: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի» (Աբիո), «Դաիսի» (Ցանգալա), Մ.Բալանչիվաձեի «Խարդախ Դարեջան» (Գեորգի) և այլն: Օժտված է եղել զորեղ և հյութեղ ձայնով, արտիստական հմայքով: 1933թ-ից աշխատել է Երևանի (միաժամանակ Թբիլիսիի) օպերային թատրոնում: Առաջին ներկայացման մեջ (Ա.Սպենդիարյանի «Ալմաստ») կերտել է Նադիր շահի դերը: Ներկայացել է նաև Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո, 1933թ.), Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել, 1933թ.), Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» (Կոնչակ, 1935թ.), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Գրեմին, 1937թ.), Դորգոմիժսկու «Ջրահարս» (Ջրաղացպան, 1938թ.) և այլ օպերաներում: Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1932թ. արժանացել է Վրաստանի, 1934թ.` Հայաստանի վաստակավոր, 1943թ.` Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար