ՄԱԳԴԱԼԻՆԱ ԳԵՆՋՅԱՆ

Օպերային երգչուհի

12 հոկտեմբեր, 1863 - 4 սեպտեմբեր, 1940

Ծնվել է Ստավրոպոլում: Եղել է օպերային տենոր Ներսես Ղուկասովի կինը: 1890թ. ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան: Համերգներով հանդես է եկել Դոնի Ռոստովում, Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում: 1890թ. Մարգարիտի դերերգով մասնակցել է Գունոյի «Ֆաուստ» օպերայի հայերեն առաջին բեմադրությանը Բաքվում: 1891թ. Պետերբուրգում կատարել է ռուսական և հայկական («Ոհ, ինչ անուշ», «Երազ» և այլն) երգեր, մասնակցել սիմֆոնիկ համերգների: Հանդես է եկել նաև Երևանում: Օպերային ներկայացումներից են` Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Լեոնորա), «Աիդա» (Աիդա), Վագների «Տրիստան և Իզոլդա» (Իզոլդա) և այլն: 1897-1927թթ երգեցողություն է դասավանդել Կազանում, 1927-39թթ` Երևանի կոնսերվատորիայում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար