ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

5 փետրվար, 1943 - 17 մարտ, 2012

Ծնվել է ՀՀ Ալավերդի քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1982թ.` Մոսկվայի օտար լեզուների (իսպաներեն) դասընթացները: 1971-2003թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի խմբագրությունում: Գրել է բանաստեղծություններ ու պոեմներ, որոնց հետ միասին իր իսպաներենից, ռուսերենից կատարած թարգմանությունները տպագրվել են տարբեր գրական ու մշակութային ամսագրերում: Հիմնել և խմբագրել է ամենօրյա «Մեհյան» գրական-գեղարվեստական պարբերականը: Հրատարակվել են նրա «Լռության մթնշաղ» (1996թ.), «Իրիկնատեսիլ» (1999թ.), «Բիբլիական տեսիլներ» (2003թ.) և այլ գրքեր: 1995թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար