Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

Կինոռեժիսոր

9 հունվար, 1924 - 20 հուլիս, 1990

Սարգիս Փարաջանյան

Ծնվել է Թիֆլիսիում: 1932-42թթ սովորել է Թբիլիսիի թիվ 42 միջնակարգ դպրոցում, 1942-45թթ` Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի ջութակի և վոկալի բաժիններում: Միաժամանակ պարի դասեր է վերցրել Օպերային թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում: 1947թ. ձերբակալվել է Թբլիսիում Ն.Միկավայի գործով և 7 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: 1951թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ի.Սավչենկոյի արվեստանոցը: Մասնակցել է Ի.Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948թ.) և «Տարաս Շևչենկո» (1952թ.) ֆիլմերի ստեղծմանը: 1951թ-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիևի կինոստուդիայում, ուր 1954թ. նկարահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (Յ.Բազելյանի հետ), ապա` «Առաջին տղան» (1958թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962թ.): 1964թ. նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերներ» կինոնկարը: Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և ռեժիսորին հռչակ բերել: Ֆիլմն արժանացել է Կիևի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառատոների մրցանակների, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալի, Բրիտանական կինոակադեմիայի և այլ մրցանակների: 1969թ. «Հայֆիլմ»-ում նկարահանած «Նռան գույնը» կինոնկարը հաստատել է կինոռեժիսորի արվեստի յուրօրինակությունը և մեծ համբավ բերել նրան (ՀՀ Պետական մրցանակ, 1988թ.): Վերջին երկու ֆիլմերը ենթարկվել են Խորհրդային գրաքննությանը: Նրա ստեղծագործությանը բնորոշ է սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալն ու ներկան սնող մշակույթի ակունքների նկատմամբ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական մեծ ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը: Ստեղծել է նաև մի շարք կարճամետրաժ ֆիլմեր` «Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր» (երկուսն էլ` 1957թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1968թ.), «Փիրոսմանի» (1985թ.) և այլն: 1973թ. 5 տարի ազատազրկման է ենթարկվել և բանտարկվել` մեղադրվելով արվամոլության մեջ, որին բազմաթիվ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ բացասական են արձագանքել: 4 տարի անց ազատվել է բանտից` ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ: Երկար տարիներ բնակվել է Թբիլիսիում, որի ժամանակ նրան արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 1980-ականներին թույլատրել են նկարահանել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ Ղարիբը» (1988թ., Մոսկվայի Նիկե մրցանակ, 1991թ.) ֆիլմերը, որոնք եղել են նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքը: Նրա գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսներ են բացվել Թբիլիսիում (1985թ.), Երևանում (1988թ., 1990թ.), Փարիզում (2007թ.): Կյանքի վերջին տարիներին նկարահանել է ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել: 1990թ. արժանացել է Ուկրաինայի Պետական մրցանակի, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 1991թ-ից Երևանում գործում է կինոռեժիսորի թանգարանը, կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում (1997թ., բրոնզ), մահարձանը` Երևանում (1999թ., բրոնզ, գրանիտ): Սերգեյ Փարաջանովի անունն է կրում 1969թ. հայտնաբերված (3963) աստերոիդը: 2010թ. Հոլիվուդում ստեղծվել է «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտը, վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով: