ՍԻՊԻԼ

Բանաստեղծ, արձակագիր

21 հոկտեմբեր, 1863 - 19 հուլիս, 1934

Զապէլ Խանճեան, Ասատուր

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1879թ. ավարտել է Կ.Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել «Ազգանվեր հայուհյաց» ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ.Պոլիսի վարժարաններում։ Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին: 1898թ. Գրիգոր Զոհրապի և ամուսնու` Հրանտ Ասատուրի հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե.Տեմիրճիպաշյանին, Ռ.Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ.Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»-ում (1921թ.)։ Հայոց ցեղասպանությունից (1915թ.) հետո էլ չի կտրվել հասարակական կյանքից։ Ուշադիր հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական-մշակութային կյանքին։ Գրական շրջանակներին հայտնի է դարձել 1880-ականների վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրատարակված չափածո և արձակ գործերով։ 1891թ. տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, իսկ 1902թ.՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»-ը։ Գրել է սիրո, հայրենիքի, ընդանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքների մասին։ Շարունակել է արևմտահայ ռոմանտիկական մտածողության հետ։ Գրողի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Գրել է նաև մանկավարժական-մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի» (1879թ.) դասագիրքը, որը Հ.Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակել է «Թանգարան հատընտիր հատվածներու» ընթերցարանների հետ։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար