Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1948թ. մայիսի 16-ին, ՀՀ Մաստարա գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում)։ Ավարտել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերում, հեռուստառադիոպետկոմում։ 1989-91թթ հիմնադրել և խմբագրել է «Հայկազունք» սկաուտական հանդեսը։ Եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների («Գոյամարտ», «Հայկազունների ազգային միություն», «Հայաստանի մայրության ֆոնդ», «Մ.Մաշտոց խոսքի մշակույթի կենտրոն», «Երեխաների պաշտպանության միություն» և այլն) անդամ, 1991-2000թթ` Երևան քաղաքի անվանակոչության հանձնաժողովի անդամ։ 1983-86թթ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ապա` ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես ՀՀ նախագահին առընթեր մշակույթի խորհրդի քարտուղար։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու հրապարակագրությունների։ 2005թ. հիմնադրել է «Նախավկա» հասարակական կազմակերպությունը։ 1987թ-ից Հայաստանի գրողների, ապա` ժուռնալիստների միության, 2006թ-ից` Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի անդամ է։ Հրատարակվել են նրա «Արարատի շնչառությունը մեր մաշկի տակ» (2001թ.), «Ձայնս խեցու մեջ» (2002թ.), «Գենո‎ֆոնդը վտանգի տակ, Անապատի վարդ (երկհատորյակ, 2006թ.), «Դարի արժեքը մարդն է» (2008թ.), «Երկրի աղը» (2014թ.) և այլ գրքեր: 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշանի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2013թ.` ՀՀ ՊՆ Մարշալ Իսակովի անվան շքանշանի, ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշանի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար