Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՌԵԹԵՈՍ ՊԵՐՊԵՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

10 հոկտեմբեր, 1848 - 7 ապրիլ, 1907

Ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում: 1866թ. ավարտել է Ներսիսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876թ. հիմնել է «Պէրպէրեան վարժարան» հայկական դպրոց-վարժարանը։ Նրա նշանաբանն էր՝ «առանց կրթության չկայ կյանք, չկայ երջանկություն»։ Մտավորականի բանաստեղծությունների ժողովածուներն են` «Առաջին տերևք» (1877թ.), «Խոհք և հուշք» (1904թ.), որոնք կրում են ֆրանսիական ռոմանտիզմի, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։ Վերջինիս մի շարք բանաստեղծությունները թարգմանել է հայերեն` «Մահ Սոկրատա», «Լիճ» և այլն: Անդրանիկ բանաստեղծությունները հիմնականում սիրո և բնության երգեր են, որոնց մեջ գերակշռում է փիլիսոփայական խոհը։ Լեզուն եղել է գրաբար և կիսագրաբար։ Նրա մանկավարժակակ ձեռնարկներում` «Դաստիարակի մը խոսքերը» (1901թ.), «Դպրոց և դպրություն» (1907թ.) և այլն, դրսևորվում են գեղեցիկի, բարու, ճշմարտության սկզբունքները, որոնց դիրքերից էլ նա կոչ է արել ծառայել ժողովրդին, հրաժարվել սերտողական մեթոդներից, դասավանդումը դարձնել հետաքրքիր և ուսանելի, ժամանակի առաջադիմական պահանջներին համապատասխան՝ ուսուցիչներ պատրաստել ազգի համար: Կնոջ կրթությունը համարել է բարիք՝ գտնելով, որ այն լավագույն ընտանիքի հիմքն է, իսկ ընտանիքը՝ հասարակության հենարանը։ Ըստ գրողի՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։ Մանկավարժական գործունեությանը զուգընթաց ակտիվորեն ներգրավված է եղել հրապարակախոսական բնագավառում և հասարակական կյանքում, գրել է հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Հանդես է եկել նաև Հրաչյա ծածկանունով։ Մահացել է Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում: