ՊԱՐՈՒՅՐ ՋՈԹՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

13 մարտ, 1913 - 8 հոկտեմբեր, 1954

Ծնվել է ՀՀ Մեծ Պարնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1931-34թթ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կիրովականի շրջանի գյուղական դպրոցներում։ 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և որպես մանկավարժ աշխատել Հայաստանի Սիսիանի շրջանում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, 1943թ. վիրավորվել ու զորացրվել է: Պատերազմից հետո ուսուցչությամբ է զբաղվել Հայաստանի Ստեփանավանի և Ալավերդու շրջաններում։ 1944թ-ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1949-50թթ սովորել է Մոսկվայի երիտասարդ գրողների երկամյա դասընթացներում։ Հրատարակվել են նրա «Գերված աղջիկը» (1947թ.), «Անտառում» (1950թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Սերգեյ Ռոզանովի «Տրավկայի արկածները» (վիպակ, համահեղինակ՝ Սերգո Պայազատ, 1951թ.), Յուրի Յանովսկու «Կիևյան պատմվածքներ» (1951թ.), Միխայիլ Պրիշվինի «Երեք պատմվածք» (1952թ.) երկերը: Անավարտ է մնացել նրա Խաչատուր Աբովյանին նվիրված վեպը։ 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար