Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Արձակագիր, գրականագետ

7 մարտ, 1886 - 18 հունիս, 1965

Ծնվե է Ապուչեխ գյուղում (այժմ՝ Թուրքիայի Ակն քաղաքի մոտ): Եղել է գրող Մերուժան Պարսամյանի եղբայրը: Սովորել է Ապուչեխի, 1897-99թթ` Մեզիրեի Կեդրոնական, ապա` Կարինի Սանասարյան վարժարաններում: Որպես ուսուցիչ կամ տնօրեն` պաշտոնավարել է Մեզիրեի, Կարինի, Տրապիզոնի, Կոնիայի և Սամաթիայի վարժարաններում: 1922թ. մեկնել է Փարիզ: Եղբոր հետ խմբագրել է «Կյանք և արվեստ» (1931-40թթ, տարեգիրք, ապա` ամսագիր) պարբերականը: Գրողի արձակ ստեղծագործություններն ամփոփված են «Արիւնի տօնը» (1912թ.) և «Մեռնող գիւղին պատմութիւնը» ժողովածուներում: «Արեւմտահայ բանաստեղծներ» (1937թ.) և այլ մենագրություններում անդրադարձել է Միսաք Մեծարենցի, Մատթեոս Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Րաֆֆու, Եղիա Տեմիրճիպաշյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի և ուրիշների կյանքին ու ստեղծագործությանը: Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է դասագրքեր, հրատարակել «Արարատ նոր երգարանը», որտեղ զետեղել է նաև հայ նշանավոր երգահանների կենսագրականները: Խմբագրել է «Ակն եւ ակնցիք» (1952թ.), «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1952թ.) գրքերը: Եղել է «Նահատակ գրագետներու բարեկամներ» (1929թ., Փարիզ, 1939թ-ից` «Հայ գրագետներու բարեկամներ») հրատարակչատան հիմնադիրներից: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար