ՄԱՐԻ ԱԹՄԱՃՅԱՆ

Բանաստեղծ

19 մարտ, 1913 - 13 հունիս, 1999

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաֆրա քաղաքում: Եղել է գրքող Գեղամ Աթմաճյանի քույրը: Վաղ հասակում մոր և եղբոր հետ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ստացել է նախնական կրթությունը Դպրոցասեր տիկնանց վարժարանում: Այստեղ կատարել է գրական առաջին փորձերը: 1922թ. որբերի հոսանքի հետ մեկնել է Հունաստան: Ավարտելով հայկական նախակրթարանը` մեկ տարի հաճախել է Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյ: 1925թ. ընտանիքով տեղափոխվել է Հալեպ, 1928թ.` Եթովպիա: 1929թ-ից բնակվել է Փարիզում: Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին: 1930-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում և եղբոր «Մշակույթ» հանդեսում, հետագայում` «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբյուր», «Հայաստանի կոչնակ», «Բազմավեպ», «Նոր գիր», «Զվարթնոց» և այլ պարբերականներում: «Տեգրեշենտո» (1939թ.) պիեսում, «Գողգաթայի շուշաններ» (1948թ.), «Աստեղաքաղ» (1951թ.), «Հավիտենական ուղիներ» (1956թ.), «Գաղթաշխարհի երգեր» (1961թ.), «Ոսկի գեղոն» (1967թ.), «Վերջալույսեն առաջ» (1974թ.), «Հավերժական ուղիներով» (1974թ.) բանաստեղծությունների ժողովածուներում պատկերել է սփյուռքահայերի կյանքը, նրանց հայրենաբաղձ ոգորումները: Երկար տարիներ եղել է Ֆրանսահայ գրողների միության նախագահը: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար