Յան Ռուստեմ

Գեղանկարիչ

Մարտիրոս Մնակյան

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Նազարյան

Լրագրող, հրատարակիչ

Գևորգ Սինանյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Նոննա Պետրոսյան

Դերասանուհի

Հենրիկ Համբարձումյան

Քանդակագործ, գեղանկարիչ, խեցեգործ

Կարինե Քոչարյան

Դերասանուհի, հաղորդավար

Աբել Աբելյան

Դերասան

Անի Պետրոսյան

Դերասանուհի

Հասմիկ Թորոսյան

Օպերային երգչուհի

Լուսին Վարդանյան

Դերասանուհի

Դիանա Խերանյան

Դերասանուհի

Սահակ Պարթև

Եկեղեցական, մշակութային, պետական գործիչ

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՆՈՐՈՒՆԻ

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

12 օգոստոս, 1923 - 4 հուլիս, 1985

Հակոբ Նորաշխարհյան

Ծնվել է Հալեպի նահանգի Անտիոքի գավառի Յողունօլուք գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Մուսա լեռան Նոր Զեյթուն գյուղում, ապա Հալեպի Մխիթարյան վարժարանում և ֆրանսիական լիցեյում։ Հետագայում ավարտել է Բեյրութի ֆրանսիական համալսարանը։ 1956-65թթ եղել է Բեյրութի «Արարատ» գրական ամսագրի գլխավոր խմբագիրը։ Բեյրութում աշխատել է նաև իբրև հյուրանոցի տնօրեն։ 1975թ. տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ 1982-85թթ աշխատել է ՀՀ ԳԱ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնում` որպես ավագ գիտաշխատող։ Հրատարակվել են նրա «Դողդոջ կայծեր» (բանաստեղծություններ, 1943թ.), «Իշխանը» (դրամա, 1944թ.), «Սահմանագլուխ» (բանաստեղծություններ, 1959թ.), «Երջանկության ճամփան» (1966թ.), «Ինչ շուտ փոխվեցար» (դրամա, 1966թ.), «Նամակ ամերիկահայ բարեկամիս» (1966թ.), «Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (1967թ.), «Վարձու պուպրիկներ» (պատմվածքներ, 1970թ.), «Վերապրում» (բանաստեղծություններ, 1973թ.), «Մեղքի արահետներ» (պատմվածքներ, 1977թ.), «Տարիներիս ապագան» (բանաստեղծություններ, 1983թ.) գրքերը: Եղել է ՍԴՀԿ և Զեյթունի հայրենակցական միության ղեկավարներից, «Նոր սերունդ մշակութային շարժում» միության նախագահը, 1976թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: