Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1938թ. ապրիլի 20-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղում: 1961-65թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում: 2008թ-ից դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, պրոֆեսր է: Գործերից են` «Մուտք» (1967թ.), «Կարմիր մոլորակ» (1990թ.), «Երազանք» (1994թ.), «Խաղաղ օր» (1995թ.), «Երիտասարդություն» (1995թ.), «Գարուն» (1997թ.), «Մտորում» (1998թ.), «Մերկություն» (2000թ.), «Նոկտյուռն» (2002թ.), «Հորինվածք» (2003թ.) և այլն: Ունեցել է 4 տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Արգենտինա, ԱՄՆ և այլուր: Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և Պրոֆեսիոնալ նկարիչների միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է: 2009թ. պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով, ԵՃՇՊՀ Ա.Թարխանյանի անվան ոսկե մեդալով, 2010թ.` ՀՀ մշակույթի նախարարության, 2011թ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ վարչապետի, 2012թ.` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2014թ.` ժողովրդական նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար