ԶԱՐԵՀ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ

15 օգոստոս, 1922 - 30 մարտ, 2012

Զարեհ Քահքեջյան

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սովորել է Հալեպի Ազգային Հայկազյան և Մխիթարյան վարժարաններում, ապա` «Ալեպո քոլեջ և Լիսե Ֆրանս» կրթարանում: Հետո մեկնել է Կիպրոս, որտեղ հաճախել է Մելգոնյան կրթական հաստատություն: Այնուհետև տեղափոխվել է Բեյրութ, ավարտել տեղի ամերիկյան համալսարանը, որից հետո երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ Բեյրութի ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան` աղջկանց և Հովակիմյան-Մանուկյան` տղաների միջնակարգ դպրոցներում: 1956-64թթ եղել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության ատենապետը, հիմնել և խմբագրել է «Շիրակ» գրական ամսագիրը: 1968թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Հրատարակվել են նրա «Ես և մարդիկ» (1943թ.), «Ջրհեղեղեն հետո» (1947թ.), «Երջանկություն» (1950թ.), «Քերթվածներ» (1962թ.), «Ափերը մինչև անկարելիին» (1967թ.), «Լեռներ վիհերու մեջ» (1978թ.), «Ծնծղաները ոչնչին» (1982թ.), «Մորմոքը` տարբաղադրվող երազներուն» (2011թ.) բանաստեղծությունների ժողովածուները, «Սիրո ցանցին մեջ» (1962թ.), «Անգո հետքեր» (1962թ.), «Զմռսված երազներ» (1976թ.), «Պըն. Ժոզեֆ Քարյան» (1978թ.), «Բանալիներ» (1979թ.), «Արտավազդին հայրը» (1981թ.), «Ժողովը» (1982թ.) թատերգությունները: Կազմել է հայոց լեզվի և գրականության գործնական դասագրքեր: Նրա գրչին են պատկանում նաև դպրոցների համար նախատեսված «Գրական գիտելիքներ» հատորը: Երևանում նրա բանաստեղծությունների հատընտիրը` «Լեռներ վիհերուն մեջ» խորագրով, լույս է ընծայվել «Սովետական գրող» հրատարակչության կողմից, 1984թ., Գեղամ Սևանի` «Հանուն մարդու և մարդկայինի» նախաբանով: Կյանքի վերջին տարիներին բնակվել է ԱՄՆ Հյուսիսային Քալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո շրջանի Ֆրիմոնտո քաղաքում, որտեղ էլ մահացել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար