Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ԹՈԼԱՅԱՆ

Երգիծաբան, դերասան

29 օգոստոս, 1883 - 18 սեպտեմբեր, 1937

Ֆրանսուա Թոլայան, Կավռոշ

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է ծննդավայրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ ուսումնարանում։ Դարասկզբից պոլսահայ մամուլում («Ծաղիկ», «Լույս» և այլն) տպագրել է երգիծական երկեր, գերազանցապես կենցաղային հարցեր շոշափող։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Կ.Պոլսում հրատարակել է «Կավռոշ» երգիծական պարբերականը։ Խմբագրել է «Կավռոշ» (1908-36թթ), «Կատակ» (1913-14թթ), «Հոս-հոս» (1913թ.) պարբերականները։ Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին ընդհատել է այն, այնուհետև մինչև 1925թ. Կ.Պոլսում վերահրատարակել է, իսկ 1926թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ շարունակել է խմբագրական-հրատարակչական աշխատանքը։ «Կավռոշ» երգիծաթերթին զուգընթաց հրատարակել է տարեցույցներ։ Դերասանական գործունեությունը սկսել է դարասկզբին՝ Մարտիրոս Մնակյանի թատերախմբում։ 1918-22թթ խաղացել է Կոստանդնուպոլսի, 1926-36թթ` Փարիզի հայկական թատրոնների ներկայացումներում։ 1932թ. տեղափոխվել է Երևան, գրել իր ընդարձակ հիշողությունները, որոնք պահպանվում են Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում։ Գրել է «Կավռոշնամե» հուշերի գիրքը՝ պոլսահայ գրական-թատերական կյանքի անցուդարձի վերաբերյալ։ Եղել է ստալինյան ռեժիմի զոհ, անհիմն բռնադատվել և գնդակահարվել է Երևանում: Հետագայում արդարացվել է։