Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ

10 նոյեմբեր, 1888 - 19 ապրիլ, 1960

Ծնվել է ՀՀ Քարահունջ գյուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ): 1916-17թթ սովորել է Էջմիածնի Գեորգյան ճեմարանում։ Եղել է Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ 1915թ. ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Խմբագրել է «Կարմիր ռանչպար» (1921թ., Գորիս), «Մաճկալ» (1925-29թթ) թերթերը։ 1922-24թթ եղել է կուսակցության Զանգեզուրի գավկոմի քարտուղարը, 1929-35թթ` ՀԽՍՀ Գլավլիտի պետական, այնուհետև` ՀԽՍՀ ռադիոկոմիտեի նախագահը և Հայկական հեռագրական գործակալության (այժմ` Արմենպրես) տնօրենը։ Հրատարակվել են նրա «Կուլտուրական հեղափոխությունը և կենցաղային խնդիրները գյուղում» (1930թ., 1931թ.), «Սևան» (պոեմ, 1931թ.), «Պայքար ֆրոնտում» (պիես, 1933թ.), «Կարմիր ակոս» (պիես, 1934թ.), «Ազատության շեփորը» (բանաստեղծություններ, 1963թ.) գրքերը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար