ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ

Արձակագիր, հնէաբան

Անտոնիա Ասլանյան

Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 13-ին, Իտալիայի Պադուա քաղաքում: Անունն ստացել է ի պատիվ Պադուայի հովանավոր Սուրբ Անտոնիա Պադուացու: Նրա պապը` Երվանդ Ասլանյանը (1865-1949թթ) եղել է հայտնի բժիշկ, ով 13 տարեկան հասակում տեղափոխվել է Իտալիա, ավարտել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը, ապա` Պադուայի համալսարանը: Անտոնիան Պադուայի համալսարանում ստացել է հնէաբանի կրթություն: Որոշ ժամանակ անց ամբողջովին նվիրվել է իտալական ժամանակակից գրականության ուսումնասիրմանը: Բազմաթիվ դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ում և Եվրոպայում: Զբաղվել է նաև Դանիել Վարուժանի ստեղծագործությունների գիտական ուսումնասիրությամբ, ինչը պատճառ է դարձել անդրադառնալու իր հայկական արմատներին և ծնողների պատմածի հիման վրա գրառելու իր պապի գերդաստանի պատմությունը: Անատոլիայում բարեկեցիկ կյանքով ապրած Ասլանյան գերդաստանը Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին սրի է քաշվել, կանայք և երեխաները տարագրվել են: Այդ մասին է «Արտույտների ագարակ» վեպը, որը 2004թ. լույս է տեսել իտալերեն և անմիջապես դարձել բեսթսելեր, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, նաև` թուրքերեն: Հայերեն հրատարակվել է 2007թ., վերահրատարակվել` 2012թ.: Վեպն արժանացել է ավելի քանի տասնհինգ գրական մրցանակների: Իտալացի հայտնի կինոռեժիսորներ` Պ. և Վ.Տավիանի եղբայրները 2007թ. նկարահանել են համանուն ֆիլմը (ՀՀ նախագահի մրցանակ, 2007թ.): 2012թ. հրատարակել է «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանությունը։ Նույն թվականին Իտալիայում լույս է տեսել նրա նոր գիրքը, որը պատմում է «Մշո ճառընտիր» հայկական ամենամեծ ձեռագիրը Հայոց Եղեռնի ժամանակ փրկած երկու հայ կանանց մասին։ Իտալական գրականության թեմաներով նրա ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են 19-րդ դարի իտալական «ազգային վեպ»-ին: Մեծ ուշադրություն է դարձրել իտալացի կին գրողների ստեղծագործություններին և նրա աշխատասիրությամբ մոռացության մատնված կին գրողների գրքերի մի ամբողջ շարք է հրատարակվել: Իտալերեն է թարգմանել Պոլ Վեռլենի, Արթուր Ռեմբոյի, Պիեռ Լամաթինի, Վիկտոր Հյուգոյի և այլոց ստեղծագործությունները: Պադուայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր է: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար