Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

3 սեպտեմբեր, 1873 - 16 օգոստոս, 1915

Ծնվել է Թուրքիայի Մալկարա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, որը չավարտած, մեկնել է ծննդավայր, զբաղվել ուսուցչությամբ: Պատանեկան հասակում գրել է բանաստեղծություններ, որոնք «Մանիշակ» ծածկանունով լույս են տեսել «Բուրաստան մանկանց» պարբերականում: Որպես գրող իր անվան շուրջ հետաքրքրություն է առաջացրել 1890-ականների սկզբին, երբ Արփիար Արփիարյանի «Հայրենիք» թերթում տպագրվել են նրա գյուղական պատկերները «Մալկարացի Կարո» ծածկանունով: Լույս է ընծայել «Լքուած քնար» (1902թ.), «Երկունք» (1906թ.), «Նոր քնար» (1912թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականների, տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիճիպաշյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ ( «Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժանը և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թափառումներ»): Թարգմանել է Էմիլ Վերհառնի, Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու երկերից: Եղել է Հայոց Ցեղասպանության (1915թ.) զոհ, սպանվել է Նիկոմեդիայում (այժմ` Իզմիր):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար