ՌՈՒԲԵՆ ՈՐԲԵՐՅԱՆ

Բանաստեղծ

16 փետրվար, 1874 - 3 հունվար, 1931

Ռուբեն Ալիքյան

Ծնվել է Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1892թ. ավարտել է Խարբերդի «Եփրատ» քոլեջը, որտեղ աշակերտել է Ռուբեն Զարդարյանին և Թլկատինցուն: 1893-1901թթ որպես ուսուցիչ աշխատել է Պանտրմայի, Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի դպրոցներում: 1903-20թթ բնակվել է Ջիբութիում, եղել «Դեյլ Մեյլ» անգլերեն թերթի թղթակից: 1920թ-ից հաստատվել է Փարիզում: 1893թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Յիշատակաց ծաղիկներ» խորագրով, 1906թ.` «Ծփանքներ» պոեմից երեք հատված, 1920թ.` «Ովասիս» հատընտիրը: Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» պարբերականներին, որոնցում տպագրել է «Ֆանին եւ ես» վիպակը (1898թ.), «Ելեւէջներ» (1895թ.), «Առաջին սէր» պատմվածքները: Գրողի ստեղծագործության հիմնական թեման հայրենիքն է, տարագիր հայության հայրենաբաղձությունը: Թարգմանել է Ջ.Բայրոնի «Կայեն» և «Երկունք և երկիր» ստեղծագործությունները: 1932թ. «Բազմավեպում» տպագրվել է նրա «Լորտ Պայրըն» ուսումնասիրությունը: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար