ՆՈՒՊԱՐ ԱԿԻՇՅԱՆ

Արձակագիր

15 ապրիլ, 1934 - 19 հունվար, 1994

Ծնվել է Սիրիայի Հալեպի վիլայեթի Ալեքսանդրետտա քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Հաճախել է Հալեպի Մեսրոպյան նախակրթարան: 1955թ. սովորել է Մելգոնյան կրթական հաստատությունում: 1960թ. ավարտել է ԱՄՆ Քալիֆորնիայի, 1965թ.` Բոստոնի համալսարանները, մասնագիտացել բնագիտության բնագավառում: 1957թ. հաստատվել է ԱՄՆ-ում: Աշխատակցել է «Պայքար», «Զարթոնք», «Արև», «Նոր օր» (1978թ-ից) պարբերականներին: Գրողի ստեղծագործությունները նվիրված են սփյուռքահայ կյանքին, հայապահպանությանը: Լույս են տեսել նրա «Հոսանք ի վար» (1976թ.), «Անարգուած մարդիկ» (1978թ.), «Օտար անցորդը» (1986թ.), «Մարդը հողին վրա» (1987թ.), «Հողի և հացի մարդիկ» (1990թ.), «Երբ դաշտերը կը մեռնին» (1998թ.) պատմվածքների ժողովածուները, «Գաղթականները» (1983թ., արժանացել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի մրցանակին) վեպը: Հեղինակել է նաև «Շահան Շահնուր» (1982թ.), «Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան» (1984թ.) մենագրությունները: Հանդես է եկել նաև Շահան Շահե կեղծանուններով: 1987թ. արժանացել է «Վարդգես և Ռիտա Պալյան» մրցանակին: Մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար