Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Արձակագիր

3 դեկտեմբեր, 1864 - 21 փետրվար, 1919

Ծնվել է Ներքին Ագուլիսում: Նախնական կրթությունն ստացել է Վերին Ագուլիսի ուսումնարանում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն։ Այնուհետև սովորել է Թիֆլիսի գիմնազիայոմ։ 1890թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնվարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում։ Գրողի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907թթ), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Եղել է հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողը: Գործերից են` «Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր» (1902թ.), «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք» (հրատարակված 1940թ.)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում` «Նկարիչ Թաշճյան» (1903թ.), «Դոկտոր Երվանդ Բոշայան» (1900թ.), «Վերածնվածը» (1906թ.), «Մագդա» (1913թ.)։ 1892թ. լույս է տեսել «Տիգրանուհի» պատմադիցաբանական ողբերգությունը։ «Խորտակված կյանք» (1897թ.) վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը։ Զբաղվել է նաև թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-12թթ) աշխատությունը։ Մահացել է Թիֆլիսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար