Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՉՅՈԿՅՈՒՐՅԱՆ

Արձակագիր

6 հոկտեմբեր, 1884 - 24 ապրիլ, 1915

Տիգրան Չէօկիւրեան

Ծնվել է Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում: Մանկությունն անցել է Տրապիզոն քաղաքում, որտեղ 1896թ. հայկական ջարդերի ժամանակ կորցրել է ծնողներին: 1907թ. ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ Եղել է Ֆրանսիայում, Իտալիայում: 1911թ. Մ.Շամտանճյանի հետ հրատարակել է «Ոստան» եռամսյա հանդեսը, որտեղ տպագրել է «Ճամբուս վրա» ճամփորդական նոթերը, ուսումնասիրություն Ալեքսանդր Շիրվանզադեի մասին, թարգմանություններ (Մոպասանից, Իբսենից, Շոուից, Լ.Անդրեևից)։ Պատմվածքների մի մասը լույս է ընծայել «Հայրենի ձայներ» (1910թ.) ժողովածուով։ Գրողի «Հերոսը» (1911թ.) վիպակի գլխավոր գործող անձը ժողովրդի հայրենասիրական-ազատասիրական զգացումները չարաշահող կեղծ հեղափոխականն է։ «...Ինչո՜ւ հայուն տառապանքը ասանկ հավերժացավ»՝ այս մտասևեռումով է գրված «Վանքը» (1914թ.) վեպը (կառուցվածքը՝ օրագրային), որն արտահայտում է հեղինակի երազանքները (ազատ հայրենիք, առողջ հասարակություն և անհատ, բանականության հաղթանակ՝ ընդդեմ բարբարոսության), ինչպես նաև նրա այն համոզումը, թե՝ «Ազգերն առանց հեղափոխության չեն կրնար ազատիլ...»։ Տպագրել է նաև գրախոսություններ ու հոդվածներ՝ Մեհեկան ծածկանունով։ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական կառավարության կողմից մի շարք հայ մտավորականների հետ միասին ձերբակալվել է և սպանվել է Այասում: