Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Նորայր Սիմոնյան

Կինոօպերատոր

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Արա Բալիոզյան

Գրող, թարգմանիչ

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ՍԵՎԱԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Գրականագետ, գրաքննադատ

22 նոյեմբեր, 1929 - 13 մարտ, 2004

Ծնվել է Արցախի Սեյդիշեն (Խաչեն) գյուղում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952-54թթ սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1954թ. «Հայ գրականությունը ռուսական առաջին հեղափոխության էտապում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1967թ. «Սովետահայ վեպը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1970թ-ից՝ պրոֆեսոր)։ 1954-62թթ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում, 1962-68թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1962-68թթ, համատեղության կարգով, «Հայաստան» հրատարակչությունում` որպես գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ։ 1968-78թթ եղել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչը, 1972-75թթ` նաև նույն ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը: 1978թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ Հրատարակվել են նրա «Վահան Թոթովենց» (1961թ.), «Զապել Եսայան» (1965թ.), «Սովետահայ վեպը» (3 գիրք, 1967թ., 1980թ., 1986թ.) մենագրությունները։ Հանդես է եկել ժամանակակից գրականությանը նվիրված հոդվածներով։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2000թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 1995թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար