
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆ

25 հուլիս, 1939 - 2 մայիս, 2003
Ծնվել է Վրաստանի Ախալքալակի շրջանի Տուրցխ գյուղում: Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1967թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի քիմիակենսաբանական ֆակուլտետը: Երկար տարիներ դասավանդել է հայրենի գյուղի դպրոցում և Երևանի պետական համալսարանի Ախալքալակի մասնաճյուղում: Հրատարակվել են նրա «Հանդիպում ուղեծրում» (1983թ.), «Շուշանաց հովիտ» (1996թ.), «Լեռան զանգեր» (1996թ.), «Աստված սեր է» (1998-2003թթ), «Գիրք մնացորդաց» (2000թ.), «Արջացած շնագայլերը» (2003թ.), «Երկնաբնակը» (2004թ.), «Երկերի ժողովածու» (2005թ.), «Հատընտիր» (2006թ.), «Նռան հատիկ» (2007թ.) գրքերը: 1998թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2001թ. արժանացել է Վրաստանի «Պատվո նշան» շքանշանի: Մահացել է Երևանում: 2004թ. Երևանի Էրեբունի վարչական շրջանի գրադարանն անվանակոչվել է Օքրո Օքրոյանի անունով, իսկ 2007թ. Երևանում հիմնադրվել է «Օքրո Օքրոյան» գրական հիմնադրամը: