Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՎՐՈՒՅՐ ԲԱԼԱՍԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

14 մարտ, 1914 - 9 փետրվար, 2000

Յուրի Բալասանով

Ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Բաքվի համալսարանի պատմության ֆակուլտետում (մինչև երկրորդ կուրսը)։ 1934-37թթ աշխատել է Բաքվի «Բակինսկի ռաբոչի», «Մոլոդոյ ռաբոչի» թերթերի և «Լիտերատուրնի Ազրբայդժան» ամսագրի խմբագրություններում։ 1947թ-ից բնակվել է Երևանում։ 1959-74թթ աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար։ Հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը թարգմանել է ռուսերեն: Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Նար-Դոսի «Պատմվածքները» (1949թ.), Դերենիկ Դեմիրճյանի «Հատընտիրը» (1950թ.) Հակոբ Հակոբյանի «Հատընտիրը» (1948թ.), Թաթուլ Հուրյանի «Բանաստեղծություններ և պոեմները» (1952թ.), Սուրեն Վահունու «Երգերի գիրքը» (1952թ.), Անդրանիկ Թերզյանի «Արևին ընդառաջը» (1956թ.), Համո Սահյանի «Բարձունքներում» (թարգմանության հեղինակակից Վ.Զվյագինցևա և Տ.Սպենդիարովա, 1956թ.), Մկրտիչ Սարգսյանի «Սերժանտ Կարոն» (1972թ.), Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» (1969թ.)։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար