Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՍԱՐՄԵՆ

Բանաստեղծ

1 մարտ, 1901 - 18 փետրվար, 1984

Արմենակ Սարգսյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ ծնողները զոհվել են։ Գրողի մանկությունն անցել է մանկատներում։ 1924թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ուսումնարանը, 1932թ.՝ Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նրան «Սարմեն» գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը: Առաջին բանաստեղծությունը` «Դեպի աստված», լույս է տեսել 1919թ., Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Նրա ստեղծագործությունը, թեմատիկ առումով, բազմազան է (հայրենի տան կորուստ, գաղթի ճանապարհներ, ապերջանիկ մանկություն, ապա՝ վերածնված հայրենիք, սեր, կյանքի ու մահվան փիլիսոփայություն), հարուստ՝ բանաստեղծական տարբեր ձևերով (քառյակ, տրիոլետ, ութնյակ, գազել) ու ժանրերով, հարազատ՝ հայ դասական բանաստեղծության ոճին ու ոգուն։ Զգացմունքայնությամբ և քնարականությամբ են հատկանշվում նրա «Դաշտերը ժպտում են» (1925թ.), «Թռիչք» (1935թ.), «Երգաստան» (1940թ.), «Հայրենիք» (1944թ.), «Ծաղկունք» (1945թ.), «Գագաթների կարոտը» (1954թ.), «Հայրենի տուն» (1955թ.), «Հայոց սիրտ» (1960թ.), «Բանաստեղծի աղբյուրը» (1961թ.), «Կենաց բաժակ» (1963թ.), «Ծաղկավոր ձմեռ» (1964թ.), «Երազանք» (1969թ.), «Իմ հայրենի աղջիկները» 1971թ., «Քյոռօղլի» 1974թ., «Հայոս և Քարթլոս» (պոեմ, 1979թ.), «Հայի աչքեր։ Մանրաքանդակ։ Երգեր ծովի, արևի ու գարնան։ Սիրապատում» 1980թ., «Սիրտ» (1981թ.), «Քյոռօղլի» (պոեմ, 1981թ.), «Մեսրոպ Մաշտոց» (պոեմ, 1982թ.) և այլ ժողովածուներ։ Հայրենասիրական-քաղաքացիական պաթետիկայով տոգորված իր բանաստեղծություններում հեղինակն արտահայտել է ազգային ու համամարդկային գաղափարներ, գովերգել հայ ազգի ծաղկումը։ Գրել է նաև մանուկների համար («Յոթ երջանիկներ», 1950թ., «Ծաղկաձոր», 1952թ., «Խոսող ծաղիկներ», 1958թ., և այլ ժողովածուներ)։ Հեղինակել է ՀԽՍՀ պետական հիմնի տեքստը։ Նրա բանաստեղծություններից մոտ երկու հարյուրը վերածվել է երգի («Խնջույքի երգ», «Խաչատուր Աբովյան», «Սիրո երգ» և այլն)։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար