ԿԱՐԱՊԵՏ ԿՈՒՍԻԿՅԱՆ

Գրականագետ

7 հունվար, 1864 - 12 դեկտեմբեր, 1915

Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 1884թ. ավարտել է Լազարյան ճեմարանի գիմնազիական դասընթացը, ապա՝ Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1895թ-ից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լազարյան ճեմարանում` որոշակի դեր խաղալով առարկաների դասավանդումը բարելավելու գործում: 1900թ. Լ.Սարգսյանի հետ հրատարակել է 3-րդ և 4-րդ դասարանների ընթերցանության ձեռնարկ («Մայրենի լեզու»), որը բազմիցս վերահրատարակվել է: 1915թ. նույնատիպ դասագիրք է կազմել Ալեքսանդր Ծատուրյանի հետ («Հատիկներ»): Ճեմարանում հիմք է դրել հայ գրականության նորագույն շրջանի կանոնավոր ուսումնասիրմանը: 1912թ. լույս է տեսել նրա «Գրական դեմքեր» աշխատությունը (Խ.Աբովյան, Ա.Շիրվանզադե, Ա.Ծատուրյան և ուրիշներ): 1910-12թթ Վ.Տերյանի, Ց.Խանզադյանի, Պ.Մակինցյանի, Ա.Մյասնիկյանի հետ հրատարակել է «Գարուն» գրական ալմանախը: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար