
Հովհաննես Հոլով
Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ
Գեղանկարիչ

Նիկողայոս Փուղինյան
Դրամատուրգ

Հմայակ Հակոբյան
Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով
Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Ալեքսանդր Շագաֆյան
Դերասան

Էլիզա Օլջույան
Երգչուհի, պարուհի

Ռոզալյա Ասոյան
Դերասանուհի

Ռոմանոս Սարգսյան
Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան
Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան
Բեմադրիչ, ռեժիսոր

Էդուարդ Եդիգարյան
Բեմանկարիչ

Տիգրան Պետրոսյանց
Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար
Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան
Գեղանկարիչ
ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1929թ. փետրվարի 7-ին, Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Սալոնիկ քաղաքի հայկական և գերմանական դպրոցներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Երկու տարի սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ապա նաև հեռուստա և ռադիոթատրոն` որպես դերասանուհի: Այդ ընթացքում Երևանում հիմնել է Փոքր թատրոն, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ: Խաղացել է ավելի քան 200 ներկայացումներում` Վ.Սարդոյի «Մադամ Սանժեն», Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», Մինկոյի «Առանց անունները տալու», Ա.Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր», Թ.Ուիլյամսի «Ապակե գազանանոց», Լ.Շանթի «Կայսրը», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» և այլն: 1981թ., խնդիրներ ունենալով Սովետական իշխանությունների հետ, տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է բեմական գործունեությունը` որպես դերասանուհի և բեմադրիչ: 1984թ. Լոս Անջելեսում հիմնել է «Սունդուկյան» թատերախումբը և բեմադրել Ե.Օտյանի «Թաղականին կինը» պիեսը: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` Կանադա, Լիբանան, Իրաք, Հորդանան, Ռուսաստան, ԱՄՆ և այլուր: Նկարահանվել է ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), հեռուստասերիալներում` «Թուղթ ու գիր» (2014թ.): Հեղինակել է ավելի քան 100 կտավներ, հանդես է եկել անհատական և հավաքական ցուցահանդեսներով ԱՄՆ-ում, Հունաստանում, Հայաստանում: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: