Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասանուհի, բեմադրիչ, նկարչուհի

Ծնվել է 1929թ. փետրվարի 7-ին, Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Սալոնիկ քաղաքի հայկական և գերմանական դպրոցներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Երկու տարի սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ապա նաև հեռուստա և ռադիոթատրոն` որպես դերասանուհի: Այդ ընթացքում Երևանում հիմնել է Փոքր թատրոն, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ: Խաղացել է ավելի քան 200 ներկայացումներում` Վ.Սարդոյի «Մադամ Սանժեն», Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», Մինկոյի «Առանց անունները տալու», Ա.Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր», Թ.Ուիլյամսի «Ապակե գազանանոց», Լ.Շանթի «Կայսրը», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» և այլն: 1981թ., խնդիրներ ունենալով Սովետական իշխանությունների հետ, տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է բեմական գործունեությունը` որպես դերասանուհի և բեմադրիչ: 1984թ. Լոս Անջելեսում հիմնել է «Սունդուկյան» թատերախումբը և բեմադրել Ե.Օտյանի «Թաղականին կինը» պիեսը: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` Կանադա, Լիբանան, Իրաք, Հորդանան, Ռուսաստան, ԱՄՆ և այլուր: Նկարահանվել է ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), հեռուստասերիալներում` «Թուղթ ու գիր» (2014թ.): Հեղինակել է ավելի քան 100 կտավներ, հանդես է եկել անհատական և հավաքական ցուցահանդեսներով ԱՄՆ-ում, Հունաստանում, Հայաստանում: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար