
Հովհաննես Շահխաթունյանց
Եկեղեցական գործիչ, մատենագետ, բանասեր, պատմաբան

Պետրոս Դուրյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Միրզոյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Անուշավան Մակարյան
Գրականագետ

Հակոբ Երիցյան
Վինագործ

Նվարդ Աբալյան
Դերասանուհի

Կարպիս Մուկասյան
Դերասան

Սարգիս Գուրզադյան
Ճարտարապետ

Գուրգեն Մնացականյան
Ճարտարապետ

Սաշուր Քալաշյան
Ճարտարապետ

Շեր
Երգչուհի, դերասանուհի

Արարատ Խանզադյան
Գեղանկարիչ

Տանյա Հովհաննիսյան
Բանաստեղծ

Աշոտ Ավագյան
Գեղանկարիչ

Վահե Ղազարյան
Հաղորդավար

Քրիստինե Մելքոնյան
Հաղորդավար
ԲՈԳԴԱՆ ՎԵՐԴՅԱՆ

20 սեպտեմբեր, 1919 - 1 դեկտեմբեր, 1992
Ծնվել է Ադրբեջանի Թարթառի շրջանի (այժմ՝ Միր Բաշիրի) Բեգում Աարով գյուղում։ 1941թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որտեղ և դասախոսել է 1948թ-ից: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1964թ. և 1978թ. եղել է ֆակուլտետի դեկանը, 1965-69թթ` ինստիտուտի պրոռեկտորը (1973թ-ից` պրոֆեսոր)։ Գրել է պատերազմական թեմայով «Քեզ համար, Լենինգրադ» (1951թ.) և ետպատերազմյան տարիների աշխատավոր մարդու ներաշխարհն արտացոլող «Ինչպես է գալիս երջանկությունը» (1957թ.) վեպերը։ Մարդու անձնական և հասարակական հետաքրքրությունների փոխհարաբերության մասին է նրա «Լեռների որդին» (1962թ.) վեպը։ Լայն ընդունելություն է գտել «Ծաղիկներս մնացին հեռվում» (1969թ.) վեպը, որն արտացոլում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը 1915-20թթ։ Իր եղերգության առաջին («Այրվող ալիքներ», 1977թ.) և երկրորդ («Երկխոսություն», 1980թ.) գրքերում պատկերել է հայ ժողովրդի ազգային վերածնունդն ու սփյուռքահայերի («Այրվող ալիքների») ձգտումը դեպի Սովետական Հայաստան։ Ուսանողության կյանքը, նոր մարդու ձեավորման պրոցեսն է արտացոլված նրա «Երրորդ կուրսը» (1975թ.) վիպակում։ Հեղինակել է նաև «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» (1970թ.) մենագրությունը և լեզվաբանական այլ աշխատություններ։ Մահացել է Երևանում։