ԱՆԻ ՆԱՋԱՐՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1991թ. հուլիսի 16-ին, Երևանում: 2000-09թթ սովորել է Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանում: Ուսման տարիներին բազմիցս մասնակցել է ուսանողական համերգային ծրագրերի, բեմադրությունների: Պարտադիր մասնագիտական պրակտիկա է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2009թ-ից սովորել է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայում, Կուկլաչովի անվան, Կ.Ստանիսլավսկու և Վ.Նեմիրով-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոններում մասնակցել է դասական պարի դասընթացների: Նույն թվականից դասական պար է դասավանդել Մոսկվայի հայկական դպրոցում: 2012թ. ընդգրկվել է Համառուսական պարային ընկերության կազմի մեջ` որպես հայկական ժողովրդական պարերի կոմիտեի անդամ և բեմական պարերի կոմիտեի պարային մասնագետ: 2013թ-ից դասավանդում է նաև Մոսկվայի պարի դպրոց-վարժարանում` որպես պարուսույց և գլխավոր բալետմայստեր: Պարբերաբար մասնակցել է պարային ծրագրերի, բալետային ներկայացումների` որպես բալետի արտիստ և մանկավարժ-փորձավար: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել պարային մրցույթներին և տասնյակից ավելի ելույթներ է ունեցել տարբեր կոնֆերանսներում` նվիրված մշակույթի և արվեստի ակտուալ խնդիրներին, որտեղ ներկայացրել է Հայ մշակույթի և Մոսկվայի Մեծ թատրոնի ակադեմիան: 2012-13թթ մասնակցել է ակադեմիայում կազմակերպվող ամառային պարային պրակտիկաներին, որտեղ դասավանդել է Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից ժամանած ուսանողների: Որպես բալետմայստեր հանդես է եկել Մոսկվայի Հայկական թատրոնում` մի շարք ներկայացումներում բեմադրելով պարային տեսարաններ: Հյուրախաղերով եղել է Ռուսաստանում և Իտալիայում: 2014թ. ավարտել է Մոսկվայի Պարարվեստի պետական ակադեմիան` որպես պարուսույց- բալետմայստեր և ընդունվել ակադեմիայի ասպիրանտուրա:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար