ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1944թ. մայիսի 7-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1972թ-ից եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության, 1974թ-ից` նաև Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1988թ-ից բնակվում է ԱՄՆ-ում: Երգել է արևմտաեվրոպական, ռուս և հայ դասականների արիաներ, ռոմանսներ, երգեր, հայ ժամանակակից կոմպոզիտորների վոկալ շարքեր, հայ միջնադարյան տաղեր ու շարականներ: Հավաքել ու մշակել է ազգագրական երգեր: Երգչուհու կատարմամբ հայտնի են «Ծամթել», «Նարոյ-նարոյ», «Ջանիման», «Նանի բալամ», «Մի լա մայրիկ» և այլ երգեր: Արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: 1971թ. արժանացել է Մոսկվայի ժողովրդական երգի միջազգային կոնգրեսի, 1973թ.` Վորոնեժի համամիութենական երգի միջազգային մրցույթի ոսկե մեդալի և 1-ին կարգի դիպլոմի, 1973թ.` Բեռլինի համաշխարհային 10-րդ փառատոնի ոսկե մեդալի և 1-ին կարգի մրցանակի, 1974թ.` Ալմա Աթայի Ասիայի և Աֆրիկայի երկրների 6-րդ փառատոնի լավագույն կատարողի դիպլոմի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար