Խորեն Սարգսյան

Գրականագետ

Գրիգոր Յաղջյան

Դրամատուրգ, դերասան

Նիկողայոս Նիկողոսյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Ալբերտ Դիլբարյան

Գեղանկարիչ

Նազարեթ Կիրակոսյան

Բանաստեղծ, առակագիր

Գրիգոր Ջանիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Փարավոն Միրզոյան

Գեղանկարիչ

Սարգիս Գարուկյան

Գեղանկարիչ

Աիդա Սահակյան

Դերասանուհի

Դավիթ Ավդալյան

Կինոռեժիսոր

Սոնա Արշակյան

Դաշնակահար

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կինոօպերատոր

2 մարտ, 1900 - 14 նոյեմբեր, 1971

Ծնվել է Երևանում: 1924թ-ից եղել է հայկական կինոյի ասպարեզում: 1927թ. ավարտել է Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիայի տեխնիկումը: 1924թ-ից եղել է «Մեժռաբպոմֆիլմ» ստուդիայի օպերատորի ասիստենտ, 1927թ-ից` օպերատոր: Այդ տարիների աշխատանքներից են` «Իվան Կարավանի ոճիրը» (1929թ.), «Պատառոտված կոշիկներ» (1933թ., Գ.Բոբրովի հետ) և այլն: 1938թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, նկարահանել գեղարվեստական և փաստավավերագրական կինոնկարներ, որոնցից են` «Լեռնային հեղեղ» (1939թ.), «Անխախտ բարեկամություն» (1940թ.), «Քաջ Նազար» (1940թ.), «Մի անգամ գիշերը» (1945թ.), «Հայկական կինոհամերգ» (1954թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մոր սիրտը» (1958թ.), «Ջրերը բարձրանում են» (1962թ.), «Աղքատի պատիվը» («Չախ-չախ թագավոր» կինոալմանախ, 1969թ.), «Սարոյան եղբայրներ» (Կարեն Մեսյանի հետ, 1968թ.) և այլն: Վերջին ֆիլմի համար 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 1957թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար