
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ԷԴՈՒԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

22 մայիս, 1923 - 20 դեկտեմբեր, 1986
Ծնվել է Թիֆլիսում: 1950թ. ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան: 1951-53թթ որպես կոմպոզիտոր կատարելագործվել է Մոսկվայում: 1961թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Գրել է դաշնամուրային երկեր` 2 կոնցերտ (1950թ., 1953թ.), 24 պրելյուդ (1957թ.), սոնատ, ռոմանսներ (ավելի քան 60): Հեղինակել է նաև սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երկեր, երաժշտական կոմեդիաներ և այլն: Սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերից են` «Հայրենիքիս» պոեմը, «Պարային սյուիտ»-ը: Պրելյուդներից բացի լայն տարածում են գտել ռոմանսները, այդ թվում` Ա.Իսահակյանի խոսքերով` «Ես երգիչ եմ», «Սև աչերեն», «Հայրենիքիս», «Գիշերն եկավ» և այլն: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: