Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

Թավջութակահար, կոմպոզիտոր

7 դեկտեմբեր, 1911 - 28 նոյեմբեր, 1987

Ծնվել է Օդեսայում: 1931թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը: 1932-39թթ կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Ս.Կոզոլուպովի դասարանում, ում ղեկավարությամբ էլ ավարտել է ասպիրանտուրան: 1932թ-ից հանդես է եկել մենահամերգներով, 1932-55թթ` Ա.Սպենդիարյանի անվան քառյակի կազմում: 1939թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1972թ-ից` պրոֆեսոր): Գրել է երկեր թավջութակի և լարային քառյակի համար` «Կոնցերտինո» սոնատ-պոեմ (1973թ.), «Գարնանային» (1955թ.), «Տոնական» և այլն, կատարել ժողովրդական երգերի, պարերի մշակումներ և փոխադրումներ: 1968թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: