Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԺԱՆ ԱԼՄՈՒԽՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ծնվել է 1932թ. հոկտեմբերի 6-ին, Հունաստանի Պիերա քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ ստացել է երաժշտական կրթություն հանրահայտ երաժիշտների մոտ: 1957թ-ից հիմնել է տեղի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերությունը և «Արաքս» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ, երգչախումբը կատարել է շուրջ 400 հայկական, արգենտինական և այլ ազգերի երաժշտություններ, հանդես եկել համերգային շրջագայություններով (Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա, Իրան, Եվրոպա), արժանացել պետական պարգևների ու մրցանակների: Կոմպոզիտորը հեղինակել է Երգչախմբային, կամերային, սիմֆոնիկ երկեր, մեներգեր, ջութակի կոնցերտ, դաշնամուրային երկեր («Հայկական սյուիտ», 1956թ. և այլն), խմբերգեր հայ բանաստեղծների տեքստերով, որոնք հնչել են Արգենտինայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Բոլիվիայում, Ուրուգվայում և այլուր: 1960-80թթ հեղինակային համերգներով բազմիցս այցելել է Հայաստան: Արգենտինայի կոմպոզիտորների միության անդամ է: 1972թ. Մեծի Տանն Կիլիկիո Խորեն Ա. Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց», իսկ 1982թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի կողմից՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1987թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակին, 2013թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: