Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1964թ. հունվարի 28-ին, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: Դերասանուհի Լուսինե Ներսիսյանի ամուսինն է, արձակագիր, լրագրող Աշոտ Աղաբաբյանի եղբայրը: 1986թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Նրա գործերում նորովի են դրսևորվել ազգային գեղանկարչության ավանդույթները, նուրբ գունային հակադրություններով զուգորդված են ռեալիստական և տպավորապաշտական ընկալումները: Գործերից են` «93թ.  ձմեռը» (1993թ.), «Կողբի ծաղիկներ» (1994թ.), «Տաք աշուն» (1995թ.), «Մի կտոր Հայաստան» (1998թ.), «Ջերմուկի ձորը» (1999թ.), «Ծաղիկների հմայքը» (2000թ.), «Փարվանայի հրաշքը» (2000թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում (1996-2001թթ), Գերմանիայում (2001թ.), Իտալիայում (2001թ.), Երևանում (2004թ., 2010թ., 2011թ.), Մոսկվայում (2013թ.) և այլուր: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգին միության անդամ է: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: