Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄՈՒՇԵՂ ԱՂԱՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժշտագետ

17 նոյեմբեր, 1883 - 11 սեպտեմբեր, 1966

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գրող Ղազարոս Աղայանի որդին: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա աշակերտել Մակար Եկմալյանին: 1907-11թթուսանել է Պետերբուրգի, 1925-30թթ` Մոսկվայի կոնսերվատորիաներում: Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն): Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում: 1930թ-ից բնակվել է Երևանում: 1934-39թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Շարա Տալյանի հետ կազմել ու հրատարակել է Սայաթ-Նովայի (1946թ.) և Ջիվանու (1955թ.) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի 2-րդ գիրքը (1950թ.), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին և, 2-րդ հատորները (1949թ., 1952թ.), Շերամի (1959թ.) երգերի ժողովածուն: Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն): 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: