
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՄՈՒՇԵՂ ԱՂԱՅԱՆ

17 նոյեմբեր, 1883 - 11 սեպտեմբեր, 1966
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գրող Ղազարոս Աղայանի որդին: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա աշակերտել Մակար Եկմալյանին: 1907-11թթուսանել է Պետերբուրգի, 1925-30թթ` Մոսկվայի կոնսերվատորիաներում: Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն): Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում: 1930թ-ից բնակվել է Երևանում: 1934-39թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Շարա Տալյանի հետ կազմել ու հրատարակել է Սայաթ-Նովայի (1946թ.) և Ջիվանու (1955թ.) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի 2-րդ գիրքը (1950թ.), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին և, 2-րդ հատորները (1949թ., 1952թ.), Շերամի (1959թ.) երգերի ժողովածուն: Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն): 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: