
Արամ Սաթունց
Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան
Դրամատուրգ, թատերագետ

ԱնԺելա Շահնաբաթյան
Պարուհի

Էդուարդ Բաղդասարյան
Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան
Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Լավրենտ Վարդանյան
Գեղանկարիչ

Ֆլորա Մարտիրոսյան
Երգչուհի

Աբգար Ափինյան
Գրականագետ

Դավիթ Մուշեղյան
Կիթառահար

Արփի Ոսկանյան
Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան
Դուդուկահար

Նառա Վարդանյան
Արձակագիր

Ժիրայր Շահրիմանյան
Կոմպոզիտոր
ԻԼՅԱ ԱՐԲԱՏՈՎ

6 մարտ, 1894 - 29 սեպտեմբեր, 1967
Եղիա Յաղուբյան
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հայ ազգային բալետի հիմնադիրներից: 1916-21թթ սովորել է Թիֆլիսի Մ.Պերինիի բալետի ստուդիայում: 1922-38թթ եղել է Բաթումի, Թիֆլիսի, Տաշքենդի, Խարկովի, Կազանի, Ուֆայի, Բաքվի և այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոնների արտիստ, բալետմայստեր: 1938-58թթ (ընդմիջումներով) եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Երջանկություն» (Գաբո), Գլիերի «Կարմիր կակաչ» (Լի Շանֆու) և այլն: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Երջանկություն», Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (երկուսն էլ` 1939թ.), «Խանդութ» (ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության, 1945թ.), Գլիերի «Պղնձե հեծյալը» (1949թ.), Գ.Եղիազարյանի «Սևան» (1956թ.), Է.Հովհաննիսյանի «Մարմար» (1957թ., Զ.Մուրադյանի հետ) և այլ բալետներ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: