Աղավնի Փափազյան

Դերասանուհի

Մանյա Ղազարյան

Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան

Արձակագիր, հրապարակախոս

Արբի Ավանեսյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան

Գրականագետ

Սամվել Բաղդասարյան

Խեցեգործ, գեղանկարիչ

Մարտին Ուլիխանյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան

Դերասան, հաղորդավար, երգիչ

 

 

 

 

ԱԿՈԲ ԱԿՈԲՈՎ

Քանդակագործ, մեդալագործ

15 մայիս, 1905 - 12 մայիս, 1983

Ծնվել է Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ Քանդակագործական առաջին փորձերը կատարել է արձանագործ Մասիս Ֆարաքճյանի մոտ, ապա ուսանել է Կիևի արվեստների ինստիտուտում։ 1929թ. մեկնել է ԱՄՆ, ուսումը շարունակել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, 1930-34թթ` Գեղարվեստի ազգային ակադեմիայում։ Եղել է դասական ռեալիզմի հետևորդ։ Աչքի ընկնող գործերից են ամերիկյան երգիծաբան Ուիլ Ռոջերսի դիմաքանդակը (1935թ.), գեներալ Սթոնուոլ Ջեքսոնի հուշարձանը (1940թ.), Ջոն Քենեդիին (1964թ.), Ռոյ Հովարդին (1967թ.), Նոր Օռլեան քաղաքի 250-ամյակին (1968թ.), Ալեքսանդր Համիլթոնին, Եվանջելյան Բութին (1969թ.) և Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամեդալները։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոնշանների։ 1969թ-ից եղել է ԱՄՆ-ի գեղարվեստի ազգային ակադեմիայի անդամ։ Մահացել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Դենվիլ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար