ՖԵՐԴԻՆԱՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գեղանկարիչ

Ֆերդինանտ Գյումրեցի

Ծնվել է 1941թ. ապրիլի 20-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1960թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-72թթ եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը: Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառներում: Նկարչի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերականությունը` «Մուտք Գյումրի» (1970թ., որմնանկար), «Գյումրեցիներ» (1970թ.), «Սասունցիների պարը», (1973-75թթ, խճանկարներ) և այլն: Հաստոցային գործերից են` «Նատյուրմորտ», «Մեկ ամիս գյուղում» (1986թ., «Տարվա լավագույն աշխատանքի» համար մեդալ), «Կնոջ իրան», «Տիեզերք» (1980-90թթ) և այլն: Ստեղծել է նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997թ.), ջրաներկ նկարաշարեր (2000-04թթ) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994թ., 2002թ., 2012թ.), Գյումրիում (1995թ.), Փարիզում (1999թ.), Փասադենայում (2001թ.), Հաագայում (2004թ.) և այլուր: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար