
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ծնվել է 1940թ. հուլիսի 2-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Գործերին բնորոշ են հստակ գիծը, հագեցած գույնը` «Ճոճանակ» (1974թ.), «Վերածնունդ» (1988թ.), «Անդորր» (1993թ.), «Երկնային ֆանտազիա» (1995թ.), «Վարդագույն երազներ» (2001թ.) և այլն: Հեղինակել է նաև գրքի ձևավորումներ: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1979թ.), Փարիզում (1992թ.), Լոս Անջելեսում (1995-97թթ) և այլուր: Գործերից պահվում են Ստաժիցեի (Բուլղարիա), Կլայպեդայի (Լիտվա), Ջերմուկի պատկերասրահներում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: