Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

10 հունվար, 1946 - 6 դեկտեմբեր, 2018

Ծնվել է Թբիլիսիում: Հայտնի է եղել նաև «Նիկօ» անունով: 1962-65թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1972թ. ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1972թ-ից որպես նկարիչ-ձևավորող աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հայկական մի շարք պարբերականներում` «Պիոներ կանչ», «Հայություն», «Ոզնի», «Սովետական Հայաստան» և այլն: Ձևավորել է բազմաթիվ գրքեր` «Թագավորի երազները», «Սրամիտ և միամիտ ջավախքցիները», «Ավարայրի լույսը», «Սևուկի արկածները», «Ամենից չքնաղը» և այլն: Ստեղծել է ծաղրանկարներ, գեղանկարներ` «Աղջիկը ծաղիկների աշխարհում», «Արևածաղկի դաշտ», «Լուսնի սոնետ», «Դիմակահանդես», «Տասներեքերորդ ամիսը» և այլն: 1989թ-ից անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում` Ռուսաստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Հունաստան, Կանադա և այլուր: Մասնակցել է նաև միջազգային մրցույթների և ցուցահանդեսների: 1970թ. Ճապոնիայում արժանացել է բրոնզե մեդալի: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 2014թ-ից՝ գրողների միությունների անդամ։ 14 տարի եղել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի գլխավոր նկարիչը, 2008թ-ից՝ «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիրը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար