Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ճարտարապետ

13 հունվար, 1901 - 26 դեկտեմբեր, 1963

Ծնվել է Քաղաքիկ գյուղում (այժմ` Նախիջևանի Օրդուբադի շրջանում): 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկակա ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: 1929-32թթ եղել է ՕՊՐԱ-ի հիմնադիր-անդամներից, 1938-41թթ` Հայպետնախագիծ տրեստի գլխավոր ճարտարապետը, 1944-50թթ` ՀԽՍՀ նախարարների խորհրդին կից ճարտարապետության գործերի վարչության պետը, 1951-58թթ` Հայարդնախագիծ ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը, 1958-63թթ` Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետը, 1955-62թթ` Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը: Նրա նախագծերով (համահեղինակությամբ) Երևանում կառուցվել են Հայպետշինի (1928թ.), ԵԱԱԻ (1929թ.), Հայանտառ տրեստի (1932թ.) բնակելի տները, կարի 1-ին (1928-31թթ), ծխախոտի (1933թ.) ֆաբրիկաները, քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-34թթ), նախկին Կենտրոնական հանրախանութը (1932-37թթ), Հայէներգոյի վարչության շենքը (1938թ.), կոնյակի գործարանի համալիրը (1952թ.), Ռադիոյի տունը (1954թ.), գրապալատի համալիրը (1935-40թթ, ավարտվել է 1960թ.). ճոպանուղու կայարանները (1962-64թթ), Վանաձորում` կենտրոնական Հայկական հրապարակի համալիրը (1955-60թթ), Արզնիի առողջարանի լոգանքների մասնաշենքը (1950թ.) և այլն: 1956թ. դարձել է ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար