ՊԱՐՈՒՅՐ ՄԱՍԻԿՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

4 հոկտեմբեր, 1914 - 5 սեպտեմբեր, 1989

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Սովորել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, այնուհետև` Փարիզի և Բրյուսելի համալսարաններում: 1936թ. հաստատվելով Կահիրեում` աշխատել է որպես փաստաբան: Աշխատակցել է եգիպտահայ մամուլին` «Հուսաբեր», «Արև», «Ջահակիր», ինչպես նաև Բեյրութի «Սփյուռք» պարբերականին: Հրատարակել է պատմվածքների ու կատակերգությունների ժողովածուներ` «Մեր կեանքը» (1946թ.), «Կոտրած խաչեր» (1959թ.), «Տեղատարափ» (1962թ.) և այլն: Նրա մի շարք կատակերգություններ ներկայացվել են սփյուռքի բեմերում` «Խաչը», «Թոռնիկս», «Միլիոնը», «Աղջիկտես» և այլն: Գրել է նաև «Էրզրումի կլոր պարը» օպերետը, որը բեմադրվել է Կահիրեում, Նյու Յորքում և այլուր: Մահացել է Կահիրեում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար