ԱԶԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

3 դեկտեմբեր, 1878 - 7 մայիս, 1958

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Մեծ Ագարակ գյուղում: 1899թ. սովորել է Քրիստափոր Կարա-Մուրզայի խմբավարական, 1903-05թթ` Պետերբուրգի պալատական երգչախմբի դասընթացներում: Եղել է մանկավարժ և խմբավար Թբիլիսիի և Երևանի հայկական դպրոցներում: 1908թ. Ռոմանոս Մելիքյանի հետ Թիֆլիսում հիմնել է «Երաժշտական լիգան»: Գրել է մանկական երգեր և խմբերգեր, որոնք ամփոփված են «Փնջիկ»-ների 10 ժողովածուներում: Գրել է նաև մանկական օպերաներ` «Չարի վերջը» (ըստ Հ.Թումանյանի, բեմ.` 1936թ.), «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Ա.Պուշկինի, 1937թ.), «Սասունցի մանուկ Դավիթ» (ըստ Վ.Մանվելյանի, 1939թ.), «Համառ գորտը» (1946թ.) և «Կամակոր Նունիկը» (ըստ Վ.Մխիթարյանի, 1952թ.): Կազմել և հրատարակել է «Ա.Ս.Պուշկինը դպրոցական երգերում» (1937թ.) և «Դպրոցական երգարան» (1940թ.): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Լենինի շքանշաններով: 1935թ. արժանացել է Հայաստանի աշխատանքի հերոսի, 1936թ.` Վրաստանի, 1952թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի և Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար