
Արամ Սաթունց
Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան
Դրամատուրգ, թատերագետ

ԱնԺելա Շահնաբաթյան
Պարուհի

Էդուարդ Բաղդասարյան
Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան
Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Լավրենտ Վարդանյան
Գեղանկարիչ

Ֆլորա Մարտիրոսյան
Երգչուհի

Աբգար Ափինյան
Գրականագետ

Դավիթ Մուշեղյան
Կիթառահար

Արփի Ոսկանյան
Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան
Դուդուկահար

Նառա Վարդանյան
Արձակագիր

Ժիրայր Շահրիմանյան
Կոմպոզիտոր
ՊԵՏՐՈՍ ՄԱՂԱՔՅԱՆ

4 սեպտեմբեր, 1826 - 27 մարտ, 1891
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմական գործունեությունն սկսել է 1856թ., Կ.Պոլսում` Սրապիոն Հեքիմյանի նորակազմ թատերախմբում: 1861-76թթ եղել է Արևելյան թատրոնի դերասան և ռեժիսոր: Կերտել է առավելապես սուր բնութագրական դերեր: Մելոդրամային սուր իրադրություններում նրա խաղը եղել է տպավորիչ, հոգեբանորեն համոզիչ: Խաղացած ներկայացումներից են` Ռոթայի «Երկու հիսնապետ» (Բանտապետ), Վ.Հյուգոյի «Արքան զբոսնում է» (Թրիբուլե), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Է.Սուի «Թափառական հրեա» (Տակոբեր) և այլն: 1869թ-ից գլխավորելով Արևելյան թատրոնը` իր շուրջն է համախմբել Պետրոս Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Դավիթ Թրյանցին, Մարտիրոս Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և այլոց: Եղել է Կ.Պոլսում հայ թատրոնի պահպանման եռանդուն գործիչներից: Մահացել է Կոստանդնուպոլսում: