Աստվածատուր Ներսեսովիչ

Բառարանագիր, աստվածաբան

Հովսեփ Մալեզյան

Բանաստեղծ

Շահան Նաթալի

Բանաստեղծ, պետական գործիչ, գրող

Արամ Սաֆրաստյան

Արևելագետ, պետական գործիչ

Մաթևոս Դարբինյան

Արձակագիր, դրամատուրգ

Աշոտ Զորյան

Գեղանկարիչ

Ժիրայր Սերգոյան

Օպերային երգիչ

Ժիրայր Անանյան

Դրամատուրգ

Լևոն Մանուկյան

Արձակագիր

Վեներա Թարզյան

Դերասանուհի

Ռուզան Սարյան

Բանասեր, արվեստաբան

 

 

 

 

ՊԵՏՐՈՍ ՄԱՂԱՔՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

4 սեպտեմբեր, 1826 - 27 մարտ, 1891

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմական գործունեությունն սկսել է 1856թ., Կ.Պոլսում` Սրապիոն Հեքիմյանի նորակազմ թատերախմբում: 1861-76թթ եղել է Արևելյան թատրոնի դերասան և ռեժիսոր: Կերտել է առավելապես սուր բնութագրական դերեր: Մելոդրամային սուր իրադրություններում նրա խաղը եղել է տպավորիչ, հոգեբանորեն համոզիչ: Խաղացած ներկայացումներից են` Ռոթայի «Երկու հիսնապետ» (Բանտապետ), Վ.Հյուգոյի «Արքան զբոսնում է» (Թրիբուլե), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Է.Սուի «Թափառական հրեա» (Տակոբեր) և այլն: 1869թ-ից գլխավորելով Արևելյան թատրոնը` իր շուրջն է համախմբել Պետրոս Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Դավիթ Թրյանցին, Մարտիրոս Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և այլոց: Եղել է Կ.Պոլսում հայ թատրոնի պահպանման եռանդուն գործիչներից: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար