Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ

Գեղանկարիչ

31 մայիս, 1869 - 11 փետրվար, 1937

Ծնվել է Տրապիզոնում: 1894թ. ավարտել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիան և Ղրիմում կատարելագործվել է Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում: 1885թ. Տրապիզոնից մեկնել է Բաթում, 1900թ.` Բեռլին և 1904թ. դարձել Բեռլինի արվեստագետների միության անդամ, մասնակցել ցուցահանդեսների: 1908-11թթ ստեղծագործել է Տրապիզոնում: 1911թ. մեկնել է Գերմանիա, 1914թ.` Լոնդոն, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18թթ) հետո հաստատվել Նիսում: Ստեղծել է ծովային տեսարաններ և բնանկարներ` «Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները» և այլն, որոնք աչքի են ընկնում գունալուսային նուրբ հարաբերումներով, ծովի անեզրության, կենսալիության և իրականության ու նյութականի խոր զգացողությամբ: Բնանկարներում արձագանքել է իր ժողովրդի պատմության ողբերական իրադարձություններին: Հովհաննես Այվազովսկուց հետո ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստում: Անհատատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1902թ., 1904թ.), Ալեքսանդրիայում (1904թ.), Մյունխենում, Դյուսելդորֆում, Բեռլինում (1907թ.), Լոնդոնում (1914թ.), Նիսում (1918թ., 1932թ., 1936թ.), Մարսելում (1923թ.), Փարիզում (1925թ.): Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սբ. Էջմիածնի վանքի Վեհարանում, Նիսի գեղարվեստի, Կաունասի Մ.Չյոռլյոնիսի անվան, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1925թ. արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար